26/08/2016 16:25
Արայիկ Պապիկյանը տեղյակ չէ, թե ինչու են գործընկերներն իր դեմ տրամադրվել
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններ Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը բողոք են ներկայացրել փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ: Արայիկ Պապիկյանը, սակայն, տեղյակ չէ, թե ինչու են գործընկերներն իր դեմ բողոք ներկայացրել Փաստաբանների պալատ:
«Անկեղծորեն տեղյակ չեմ, թե ինչու են իմ դեմ տրամադրվել, փաստաբանների պալատից էլ դեռ որևէ տեղեկություն չունեմ այս ամենի վերաբերյալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը:
«Երևի իրենց զանգեք, իրենք ինչ-որ բան կունենան ասելու», - նշեց փաստաբանը:
Հայարփի Սարգսյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Արայիկ Պապիկյանը Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի մոտ զրպարտել է իրեն, նշել է, որ, իբր, իշխանության կողմից է ուղարկված և նրանց կողմից է ֆինանսավորվում:
«Ես չեմ ուզում իր խոսքերը մեկնաբանել, թող ինքը պարզաբանի այն, ինչ ասում է», - ասաց Ա. Պապիկյանը:
Թե ինչու Հովհաննես Հարությունյանը հրաժարվեց իր պաշտպանությունից, փաստաբանը նշեց, որ դա իրենց երկուսի առանձնազրույցն է եղել, ու մանրամասներ չի պատրաստվում հրապարակել: