26/08/2016 17:35
Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարից տուժած ռուս զինծառայողը մահացել է հիվանդանոցում
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն անգիտակից վիճակում տեղափոխված ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը մահացել է, Aysor.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 25-ին ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը: