26/08/2016 12:26
Բելառուսում սկսվել է ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2016» վարժանքների ակտիվ փուլը
Բելառուսում սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ վարժանքների ակտիվ փուլը, հայտնում է РИА Новости-ն:
«Անխախտ եղբայրություն-2016» վարժանքներն օգոստոսի 23-27-ը տեղի են ունենում Բելառուսում: Դրանցում գործի են դրված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր վեց պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության մինչև 1,5 հազար զինծառայողներ, նաև՝ մոտ 300 միավոր ավիացիոն, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա:
«Սկսվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի պրակտիկ գործողությունների փուլը, որոնք ուղղված են խաղաղապահ առաջադրանքների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուժերի մի մասը համատեղ գործողություններ կիրականացնի գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի և հետախուզության միջոցների կիրառմամբ: