26/08/2016 13:44
Գյումրեցի 2-ամյա տղան դեռ կոմայի մեջ է
Գյումրեցի 2-ամյա Հովհաննես Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Սբ. Մարիամ Աստվածամայր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Երեխան շարունակում է մնալ կոմայի մեջ: Այս պահին դեռ միացված է արհեստական շնչառության սարքը: Դեռ մի քանի օր պետք է սպասել, որպեսզի այս փուլն անցնի: Երբ այլևս կյանքին վտանգ չսպառնա, նոր միայն կարելի է խոսել հետագա առողջական վիճակի մասին», - նշեց Ա.Չոբանյանը:
Օգոստոսի 25-ի առավոտյան Հովհաննես Մանուկյանը ցած էր ընկել 4-րդ հարկից: Երեխան ունի գանգի հիմքի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, առաջին ողի կոտրվածք՝ առանց տեղաշարժի: