26/08/2016 18:25
Գորիսում օգոստոսի 31-ից գործարկվելու է նոր տեղադրված արագաչափ սարք. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 31-ից գործարկվելու է Գորիս քաղաքի Անկախության փողոցում (Ա. Բակունցի անվան դպրոցի հարեւանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: