26/08/2016 18:09
«Ոտքի, Հայաստան»-ի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց նրան ազատ արձակելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը:
«Դատարանը չբերեց որևէ պատճառաբանություն իր որոշման վերաբերյալ: Խեղաթյուրել են ամեն ինչ, մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչ է անում: Այս ամենին տրվել է քաղաքական պաստառ», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
Դավիթ Հովհաննիսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: