26/08/2016 18:58
ԵՄ պատվիրակությունն Անկարայում քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հարցը
Եվրամիության պատվիրակությունն Անկարայում է՝ Եվրահանձնաժողովի նոր զեկույցի պատրաստման շրջանակում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման և ԵՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին առաջընթացը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, հայտնում է РИА Новости-ն:
«Վիզայի ազատականացման ծրագրի իրականացման հարցում առաջընթացի մասին մեր հաջորդ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին, ես չեմ կանխատեսի, թե ինչ կլինի այդ զեկույցում», - ասել է Բերտոն ուրբաթ ճեպազրույցի ընթացքում: