26/08/2016 18:35
Թուրքիայում ոստիկանական շենքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն
Թուրքիայի Շրնաք նահանգի Չիզրեյի շրջանի ոստիկանական շենքի վրա ռումբով բեռնված մեքենայով հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK), հայտնում է РИА Новости-ն:
PKK–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հարձակումն իրականացվել է բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի պայմանները ծանրացնելու ու նրանից որևէ լուր չունենալու համար։
«Այս գործողության վերաբերյալ մանրամասները կհայտնենք ավելի ուշ», – նշվել է հայտարարության մեջ։
Չիրզեի ոստիկանական շենքի դեմ հարձակման հետևանքով սպանվել է 11 և վիրավորվել՝ 78 թուրք ոստիկան։