26/08/2016 12:45
Իտալիայի երկրաշարժը վնասել կամ քանդել է մոտ 300 պատմական շենք (Տեսանյութ)
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը վնասել կամ քանդել է պատմական նշանակություն ունեցող 293 շենք: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
«Ֆրանս Պրեսս» գործակալության հաղորդմամբ՝ խոսքն առավելապես վերաբերում Է XIII – XIV դարերի տաճարներին, պալատներին և հուշարձաններին:
Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել Է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել Է «հարյուր եկեղեցիների քաղաք»:
Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել է 1428 թվականին և գտնվում Է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդվել է:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում: