26/08/2016 13:29
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի
Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 267-ի, հայտնել է Gazeta.ru-ն:
Նաև հաղորդվում է 400 վիրավորների մասին:
Նշվում է, որ շրջանում հետցնցումները շարունակվում են: Երկրաշարժից հետո մոտ 900 հետցնցում է գրանցվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է եղել: