26/08/2016 15:05
Իտալիայում շաբաթ օրն ազգային սուգ է հայտարարվել
Իտալիայում շաբաթ օրը ազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը հղում անելով նախարարների խորհրդի մամլո ծառայութունը։
Ուժգին երկրաշարժը տեղի էր ունեցել լույս չորեքշաբթի գիշերը, երկրի կենտրոնական մասում։
«Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի կունենան Ասկոլի-Պիչենոյում զոհվածների հուղարկավորությունները՝ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչերի մասնակցությամբ։ Դրա հետ կապված նախարարների խորհուրդն ազգային սգո օր է հայտարարում»,- ասվում է Կիջի պալատի պաշտոնական հայտարարությունում։
Համաձայն վերջին տվյալների՝ երկրաշաժի զոհ է դարձել 268 մարդ, վիրավորվել՝ 387-ը։ Ավելի քան 2000 մարդ մնացել են առանց տանիքի։