26/08/2016 13:38
Լավրովի ու Քերիի բանակցությունները մեկնարկել են
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները Ժնևում մեկնարկել են:
Հանդիպումն ընթանում է «Պրեզիդենտ Ուիլսոն» հյուրանոցում, հայտնում է ТАСС-ը:
Բանակցությունների գլխավոր թեման ՌԴ և ԱՄՆ գործողությունների համակարգումն է Սիրիայում հակաահաբեկչական պայքարում:
Առայժմ պարզ չէ՝ հանդիպման արդյունքում արդյոք փաստաթուղթ կմշակվի՞, թե՞ ոչ:
Խորհրդակցությունների փուլին նախորդել է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:
Օրակարգի սիրիական բաժինը ներառում է նաև Հալեպում հումանիտար իրավիճակը, հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական գործընթացի կարգավորումը:
Բացառված չէ, որ կարծարծվի նաև թուրք-սիրիական սահմանի շրջանում Թուրքիայի գործողության թեման: Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը և երկկողմ օրակարգային հարցերը։