26/08/2016 18:19
Կանադայում կին ոստիկաններին թույլատրել են հիջաբ կրել
Կանադայի ոստիկանությունում աշխատող մահմեդական կանանց թույլատրել են աշխատանքի ժամերին հիջաբ կրել, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ոստիկանական ծառայությունում առավել շատ մահմեդական կանանց ներգրավելու համար:
Նախագծվել է հիջաբի հատուկ դիզայն, որը համապատասխանում է անվտագության բոլոր չափանիշներին:
Կանադական ոստիկանությունում ծառայող մահմեդական տղամարդիկ չալմա՝ գլխի փաթաթան կրելու իրավունք ունեն 1990 թվականից: