26/08/2016 13:15
Հայաստանում ծերության նպաստ է ստանում 3768 մարդ
2016թ. հուլիսի 1-ի դրությամբ` սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում հաշվառված է եղել 465.550 կենսաթոշակառու, որոնցից 307449-ը՝ տարիքային, 129.204-ը՝ հաշմանդամության, 10.661-ը՝ կերակրողին կորցնելու դեպքում, 2644-ը` արտոնյալ պայմաններով, 823-ը՝ երկարամյա ծառայության, 14.769-ը՝ մասնակի, լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ 2016 թ. հուլիսի 1-ի դրությամբ` ծերության նպաստ ստացողների թիվը կազմում է 3768, հաշմանդամության նպաստ ստացողների թիվը՝ 49.302: 2016-ի առաջին կիսամյակում ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 151.105.511.1 դրամ:
Ա. Աբրահամյանը նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում խնայել են 49 մլրդ դրամ, որը վերադարձրել են պետական բյուջե և որի միջոցով էլ հնարավոր է եղել աստիճանաբար բարձրացնել թոշակների չափը: