26/08/2016 18:29
Մոսկվայում բանկի մասնաճյուղը գրաված Պետրոսյանը 2 ամսով կալանավորվել է
Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչև հոկտեմբերի 24-ը կալանավորել է ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որը մեղադրվում Է Մոսկվայի կենտրոնում «Սիթի բանկի» մասնաճյուղի գրավման մեջ, հայտնում է ТАСС-ը:
Այսպիսով, բավարարվել է հետաքննության միջնորդությունը:
«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրել երկու ամսով՝ այսինքն մինչև հոկտեմբերի 24-ը կալանքի տակ վերցնելը», - վճիռը հրապարակել Է դատավոր Թերեզա Ժրեբեցը:
Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («երկու և ավելի անձանց պատանդ վերցնելը առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ»), որը ազատազրկում Է նախատեսում 6-ից մինչև 15 տարի ժամկետով: