26/08/2016 19:55
Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքը լուսավորել են Իտալիայի դրոշի գույներով
Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի գլխավոր շենքի կատարը լուսավորել են Իտալիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այդ որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ ի հիշատակ աղետի ավելի քան 250 զոհերի:
«Իտալիայի ժողովուրդը քաջություն և տոկունություն է ցուցաբերել՝ այդ աղետին դիմակայելով: Նյույորքցիները մտածում և աղոթում են իտալացիների համար», - ասել է Կուոմոն:
Նա նաև հայտարարել է, որ «Նյու Յորքը պատրաստ է Իտալիային օգնություն տրամադրել առաջիկա շաբաթներին և ամիսներին ճիշտ այնպես, ինչպես իտալացիներն են օգնել նյույորքցիներին, երբ դա անհրաժեշտ է եղել»: