26/08/2016 14:28
Զիդանը գիտի, որ մենք պետք է հաղթենք բոլոր մրցաշարերում. Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում «Դորտմունդի «Բորուսսիայի», «Սպորտինգի» և «Լեգիայի» հետ միևնույն խմբում հայտնվելը։
«Մենք միշտ մեր առաջ նպատակ ենք դնում հաղթել բոլոր մրցաշարերում։ Հենց դա էլ պետք է անի «Ռեալը»։ Այս տարի մեր կազմն ավելի ուժեղ է, ինչպես նաև մեր մարզիչը Զինեդին Զիդանն է, որը գերազանց համապատասխանում է թիմին։
Նրա համար ամեն ինչ հեշտ է։ Նա գիտի, որ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայում, Պրիմերայում և նվաճենք Իսպանիայի գավաթը»,- ասել է Պերեսը։