26/08/2016 19:59
Քլինթոնը Պուտինին անվանել է ազգայնականության «կնքահայր»
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «գլոբալ ազգայնականության կնքահայր»: Այս մասին նա հայտարարել է Նևադա նահանգում նախընտրական ելույթի ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ն:
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոննալդ Թրամփին նա մեղադրել է Պուտինին գովերգելու համար:
«Թրամփը գովերգում է Պուտինին ու ռուսամետ քաղաքականություն է վարում», - ասել է Քլինթոնը:
Ընդ որում նա նշել է, որ ԱՄՆ նախագահները՝ Հարրի Թրումենից սկսած մինչև Ռոնալդ Ռեյգան, դեմ կլինեին այդ մոտեցմանը: