26/08/2016 10:15
Նեպալում ավտոբուսը գետն է ընկել. Կա 20 զոհ
Նեպալի կենտրոնական մասում ավտոբուսը ընթացքի ժամանակ դուրս է եկել ճամփեզրից ու գլորվել գետը. զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ 17-ը, հայտնում է РИА Новости-ն:
Դեպքը կատարվել է ուրբաթ վաղ առավոտյան: Ոստիկանապետ Բահադուրա Քունվարի խոսքով ավտոբուսը սահմանամերձ Գաուրից Պոկարա էր ուղևորվում:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում ընդամենը 39 մարդ է եղել. 37 ուղևոր, վարորդն ու կոնդուկտորը: Վերջին երկուսն անհետ կորած են համարվում: