26/08/2016 16:29
«Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների համամասնական ցուցակը
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի ու ավագանու ցուցակը գլխավորող անձանց:
ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կուսակցությունը առանձնահատուկ կարևորում է Գյումրու ընտրությունները, քանի որ Գյումրին միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, ուստի այստեղ կարելի է հաջողության հասնել ինքակազմակերպվելու միջոցով:
ՔՊ ցուցակը գլխավորում է Արթուր Համբարձումյանը: Ցուցակում ընդգրկված են նաև՝
Կարեն Սարուխանյանը,
Ժիրայր Ղալաթյանը,
Էմմա Պալյանը,
Սերգեյ Տոնոյանը,
Գեւորգ Լոռեցյանը,
Կարեն Խաչատրյանը,
Լուսինե Առաքելյանը,
Կարապետ Մխչյանը,
Արտակ Մխիթարյանը,
Արշակ Հակոբյանը,
Աստղիկ Հովհաննիսյանը,
Սերգեյ Փիլոյանը,
Էռնեստ Խաչատրյանը,
Հրաչյա Հարությունյանը,
Լիլիթ Մաշինյանը,
Մարիամ Պետրոսյանը:
ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Գյումրու համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները բացառապես կուսակցության ներկայացուցիչներ են: