27/08/2016 12:18
Օգոստոսի 29-ից կդադարեցվի Երևանի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը
Ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը: