27/08/2016 15:49
Մահացել է Compass համակարգչի հեղինակը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում 75 տարեկան հասակում մահացել է Compass պորտատիվ համակարգչի` ժամանակակից նոթբուքի նախատիպի, ստեղծող Ջոն Էլենբին, հայտնում է Gazeta.ru-ն:
Էլենբիի մահվան լուրը հաստատել է նրա որդի Թոմասը: Տղամարդը մահացել է օգոստոսի 17-ին` Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր տանը։ Նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:
1980-ականների սկզբին Էլենբին Կալիֆոռնիայում հիմնել է Grid Systems ընկերությունը, և ինժեների ու դիզայներների թիմ է ընդունել Ուիլյամ Մոգրիջին: Միասին նրանք ստեղծել են առաջին պորտատիվ համակարգիչը, որը 1982 թվականին շուկա է թողարկվել: