27/08/2016 09:34
Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով։ Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել։ Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված։ Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար։
Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետևյալն է՝ «բա որ իշխանությունները...», որին հետևում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը։ Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953)։ Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանամ ուշքի գալ։ Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով և ռեստավրացիաներով, ուշքի գալու համար։ Հարց. Հայաստանն ո՞ւնի հավելյալ մեկ դա՝ նման ցնցումների համար»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: