27/08/2016 14:40
Հունգարիան և Չեխիան կոչ են անում ստեղծել Եվրոպայի միասնական բանակ
Հունգարիայի և Չեխիայի առաջնորդները պաշտպանել են միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարը: Նրանց խոսքով՝ համատեղ զինված ուժերը կնպաստեն Եվրամիության անվտանգության ամրապնդմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք պետք է անվտանգությունը դարձնենք մեր առաջնահերթությունը: Այնպես որ՝ եկեք սկսենք ստեղծել միասնական եվրոպական բանակ», - հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան իր հերթին նշել է, որ ԵՄ զինված ուժերի կազմակերպման գործընթացը հազիվ թե հեշտ լինի: Այնուամենայնիվ, նա ԵՄ երկրներին կոչ է արել սկսել այդ հարցի քննարկումը:
Հունգարիայի և Չեխիայի առաջնորդների հայտարարությունը հնչել է Վարշավայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նրանց բանակցությունների նախաշեմին: