27/08/2016 14:59
Թալինի օդանավակայանից տարհանել են մարդկանց՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Թալինի օդանավակայանը տարհանել են այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը՝ գրանցման ժամանակ, հայտնել է պայթուցիկ սարքի առկայության մասին, հայտնում է Gazeta.ru-ն:
Օդանավակայանի շինությունից տարհանվել է 200 մարդ: Ստուգումների ժամանակ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ մի չվերթ չի հետաձգվել:
Ռումբի մասին հայտարարած տղամարդուն բերման են ենթարկվել, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: