27/08/2016 16:28
ԻՊ գրոհայիններն Իրաքում հարձակվել են փախստականների ճամբարի վրա
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել փախստականների ճամբարի վրա Իրաքի հյուսիսում, զոհվել է 2 մարդ, նաև երկու գրոհային է սպանվել, հայտնում է РИА Новости-ն:
«ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Էրբիլ նահանգի (Իրաքյան Քուրդիստան) Մահմուր քաղաքից արևելք գտնվող փախստականների ճամբարի վրա: Գրոհայիններից մեկը պայթեցրել է ինքն իրեն, մինչդեռ մյուսին սպանել են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակման ժամանակ սպանված անձանցից մեկը ճամբարի պահակներից է եղել` Ազգային պաշտպանության ուժերի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տեղի մասնաճյուղ) զինվորը: