27/08/2016 15:00
Ռոնալդոն վերադառնում է «Ռեալ»
Բրազիիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն վերադառնում է «Արքայական ակումբ», գրում է իսպանական Marca-ն։
Որպես ֆուտբոլիստ՝ «Ռեալ» տեղափոխվելուց 14 տարի անց (2002թ. օգոստոս) Ռոնալդոն կրկին մադրիդյան ակումբում է, սակայն արդեն որպես ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդական և ակումբի դեսպան։
Զինեդին Զիդանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պերեսը մտադիր է ակումբ վերադարձնել «Գալակտիկոսի» աստղերին։
Հաղորդվում է, որ այժմ պաշտոնյան հարմար դերեր է փնտրում Դևիդ Բեքհեմի և Լուիշ Ֆիգուի համար։