27/08/2016 11:00
Ինձ համար լավագույնը Գրիզմանն է. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, անդրադառնալով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը, նշել է, որ իր համար լավագույնն Անտուան Գրիզմանն է։
Հիշեցնենք, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ 2015-16թթ․ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը․ մրցանակին հավակնում էին նաև Գրիզմանն ու Գարեթ Բեյլը։
«Նման մրցանակներ ստացող ֆուտբոլիստները միշտ էլ արժանիքներ ունենում եմ։ Ռոնալդուն այս մրցանակը ստացավ Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակների շնորհիվ։ Շնորհավորում եմ նրան, սակայն ինձ համար լավագույնը միանշանակ Գրիզմանն է», - ասել է Սիմեոնեն, ում խոսքերն է մեջբերել իսպանական AS պարբերականը: