27/08/2016 10:59
Հայաստանում ԱՄՆ դեսպանը բժշկական հետազոտություն է անցնում Լոնդոնում
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը բժշկական հետազոտություն անցնելու նպատակով մեկնել է Լոնդոն:
«Հայ բժիշկների խորհուրդով դեսպանը բժշկական հետազոտութուն կանցնի Լոնդոնում, որից հետո կվերադառնա Երևան», - Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում:
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում չնշեցին, թե առողջական ինչ խնդրով է Ռ.Միլսը մեկնել Լոնդոն: