27/08/2016 10:49
Երևանում հայտնաբերվել է հունիսի 30-ից անհայտ կորած տղամարդը
Ոստիկանությունը հայտնաբերել է հունիսի 30-ից անհայտ կորած 36-ամյա տղամարդուն, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունիսի 30-ին հաղորդվել էր 1980 թ. ծնված Հայկ Թոռչյանի անհայտ կորելու մասին:
Օգոստոսի 25-ին, ժամը 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերջինս հայտնաբերվել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/6 շենքի մոտ և ներկայացվել քննչական բաժին:
Կատարվում է քննություն: