27/08/2016 10:37
Հայ օլիմպիական մեդալակիրները վերադարձան հայրենիք (լուսանկարներ, տեսանյութ)
Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք է վերադարձել Հայաստանի օլիմպիական հավաքականը:
Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորել են հայ օլիմպիականներին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանել է արծաթե մեդալը և կախել ոսկե մեդալʼ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:
Հազարավոր երկրպագուներ վանկարկել են Միհրան Հարությունյանի անունը, ինչը շատ է հուզել վերջինիս և նա խոստացել է, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել:
Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: