29/08/2016 11:42
«Համախմբումը» Ապարանում ավագանու թեկնածու է առաջադրել
Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության Ապարան քաղաքի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին մասնակցել են «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, վարչության անդամներ Երվանդ Բոզոյանը և Արեգնազ Մանուկյանը։
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Համախմբում» կուսակցության Ապարան քաղաքի համայնքային կառույցի խորհրդի ղեկավար է ընտրվել Ռոման Հակոբյանը, ով ավագանու թեկնածու է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Ապարանում կայանալիք ընտրություններին։
Ժողովում քննարկվել են ներքաղաքական և կուսակցության կազմակերպակառուցվածքային հարցեր։