29/08/2016 19:42
Ագուերոյի որակազրկումը մեզ խուճապի չի մատնի. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի հավանական որակազրկման մասին։
Վերջինս ԱՊԼ երրորդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում արմունկով հարվածել էր մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդին։
«Ես այդ դրվագը չեմ տեսել, այնպես որ մեկնաբանել չեմ կարող։ Ես նոր մարդ եմ այստեղ և լավ չգիտեմ կանոնները։ Հույս ունեմ՝ որևէ պատժամիջոց չի կիրառվի։ Եթե Ագուերոն որակազրկվի, ստիպված կլինենք ընդունել այդ որոշումն ու վերակառուցվել։ Խուճապի չենք մատնվի այդ պատճառով։ Ամեն դեպքում դաշտում 11 ֆուտբոլիստ կունենանք», - ասել է իսպանացի մասնագետը։