29/08/2016 17:01
Նախօրեին Երևանում ձերբակալված Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու դատարանի որոշման հիմքում եղել է երկու հանգամանք. Փաստաբան
Նախօրեին Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու դատարանի որոշման հիմքում եղել է երկու հանգամանք, լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ռուսաստանի հայ փաստաբանների միության ներկայացուցիչ Ռուբեն Կիրակոսյանը:
«Նա ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն Միրոնավը պետք է մնա Հայաստանում: Նրան ազատ արձակելու հիմքերից մեկն այն է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը երաշխավորել է նրա համար, մյուսը՝ մեղադրական կողմը չներկայացրեց այն մեղադրանքներվը, որ պետք է ներկայացներ», - ասաց փաստաբանը:
Վերջինս ներկայացրեց, որ Միջազգային օրենսդրության համաձայն 40 օր է տրվում, որ դատարանը որոշում կայացնի:
«Այսօր քննվում է ընդամենը նրա խափանման միջոցի հարցը: Նրա արտահանձման հարցը չի քննվել, քանի որ դատախազությունը այսօր չկարողացավ ներկայացնել այդ հարցը», - ասաց նա: