29/08/2016 12:40
Միլիարդատեր Ռիբոլովլևը քանդում է Թրամփից գնած տունը
Ֆլորիդա նահանգում գտնվող առանձնատունը, որը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը 95 մլն դոլարով գնել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից, կքանդվի, հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով The New York Times–ին:
Նշվում է, որ խոսքը Փալմ Բիչի շրջանում գտնվող 2.4 հա տարածքի մասին է: Այն ներառում է 5736 քառ.մետր մակերեսով առանձնատուն, լողավազան, թենիսի կորտեր ու ևս մի շարք կառույցներ:
Սեփականատիրոջ հետագա ծրագրերի մասին չեն հայտնում: Սակայն ըստ պլանավորմաան մասին փաստաթղթերի, սեփականատերը մտադիր է այն երեք մասի բաժանել ու վաճառել:
Թրամփը հողատարածքը գնել էր 2004 թվականին 41 մլն դոլարով, իսկ 2008-ին վաճառել Ռիբոլովևին: Այդ գործարքն ամենախոշորն էր Փալմ Բիչի անշարժ գույքի շուկայում: