29/08/2016 21:00
18-ամյա երիտասարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել
19-ամյա Լեքլեմ Սմարթը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա դարձել է ամենաերիտասարդ օդաչուն, որը միայնակ մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել, հայտնում է NTD.ru-ն:
Երիտասարդը վայրէջք է կատարել Մարուչիդոր քաղաքի օդանավակայանում: Լեքլենը նախորդ ռեկորդակիր, ամերիկացի Մեթ Գութմիլերից մեկ տարով փոքր է:
Շուրջերկրյա ճանապարհորդությունը տևել է 8 շաբաթ կամ 54 օր: Թռիչքի ընթացքում նա 15 երկրներում 24 անգամ կանգառ է կատարել:
Մոտ երկու ամսում նա հաղթահարել է 45 հազար կիլոմետր տարածք: