29/08/2016 11:36
Մարուքյան. «Լուսավոր Հայաստանը» առաջիկա ՏԻՄ ընտրություններին լուրջ մրցակցություն է ապահովելու
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մոտենում է լրջագույն պատասխանատվությամբ և լուրջ մրցակցություն է ապահովելու այն համայնքներում, որտեղ առաջադրված է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստանը» իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ակտիվորեն մասնկացելու է ՏԻՄ ընտրություններին: Մեր կուսակցությունից ընդհանուր թվով 53 թեկնածուներ են առաջադրվել: Մենք լուրջ մրցակցություն ենք ապահովելու տարբեր փոքր և մեծ համայնքներում, որտեղ մենք ունենք համայնքի ղեկավարի թեկնածու: Այդ թեկնածուները չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին, այդ բոլոր թեկնածուները հաղթելու լրջագույն շանսեր ունեցող թեկնածուներ են, և մենք պայքարելու ենք այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար», - հայտարարեց Է.Մարուքյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջադրել է իր թեկնածուներին Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերանում, Ջրառատում:
«Մնացած բոլոր համայքներում, որտեղ որ ուեննք ավագանու թեկնածուներ, ավագանիներով ենք փորձելու ասել մեր ասելիքը», - հայտնեց նա:
ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-ին: Քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ից: