29/08/2016 10:26
Ճապոնիայում անհայտ տղամարդը կրակ է բացել շինարարական ընկերությունում
Ճապոնական Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Վակայամա քաղաքի շինարարական ընկերություններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 տուժածներից մեկը մահացել է, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալով՝ որովայնի շրջանում վիրավորում ստացած տղամարդը գտնվում էր անգիտակից վիճակում և մահացել է ուշքի չգալով:
Հրաձգություն իրականացրած տղամարդն՝ ըստ նախնական տվյալների, 40-50 տարեկան է: Նա թաքնվել է: Ոստիկաններն այժմ որոնում են նրան: