29/08/2016 16:10
Նորվեգիայում կայծակի հարվածից ավելի քան 320 վայրի հյուսիսային եղջերու է սատկել. Տեսանյութ
Նորվեգիայի հարավում կայծակի հարվածից ավելի քան 320 վայրի հյուսիսային եղջերու է սատկել, հայտնուև է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 26 օգոստոսի երեկոյան, երբ կայծակի հարվածները տեսանելի են եղել նորվեգական ազգային պարկի տարածքում։
Դեռևս այն ժամանակ ականատեսներից մեկը հայտնել էր, որ պարկում սատկած եղնիկներ է նկատել, սակայն իշխանությունները միայն օգոստոսի 28-ին կարողացել հասնել այնտեղ՝ օգնություն ցուցաբերելու համար: