29/08/2016 19:41
Շտայնմայեր. Եվրոպային անհրաժեշտ է Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհ գտնել
Եվրոպան չի կարող երես թեքել «բարդ» Ռուսաստանից: Երկու կողմերին էլ անհրաժեշտ է ճանապարհ, որպեսզի ապահովվի փոխադարձ անվտանգությունը: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` ԱԳՆ-ում դեսպանների 15-րդ կոնֆերանսի ժամանակ:
«Մենք չենք կարող պարզապես երես թեքել անհավանական բարդ դարձած Ռուսաստանից: Մեզ, ընդհակառակը, պետք է ճանապարհ առճակատման և աճող լարվածության փուլից նորից անցնելու համար ընդհանուր անվտանգության կայուն ըմբռնման», - ասել է նա: