29/08/2016 18:41
Ուզբեկստանի նախագահը կաթված է տարել
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն ուղեղի արյան զեղում է տարել, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան իր Instagram-ում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ուղեղի արյան զեղման պատճառով, որը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, նա հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Ներկա պահին դեռ վաղ է որևէ կանխատեսում անել նրա ապագա վիճակի վերաբերյալ», - գրում է Քարիմովա-Տիլյաևան: