29/08/2016 13:32
Ինձ համար Ջոկովիչն ԱՄՆ-ի Բաց առաջնության ֆավորիտն է. Ֆեդերեր
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ ԱՄՆ-ի Բաց առաջնության ֆավորիտն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է։
«Չնայած Օլիմպիական խաղերի առաջին շրջանում Ջոկովիչի կրած պարտությանը՝ ես կարծիքս չեմ փոխել․ նա ԱՄՆ-ի Բաց առաջնության ֆավորիտն է։ Օլիմպիական խաղերից առաջ նա հաղթել է Տորոնտոյի մրցաշարում, հիանալի է խաղում ԱՄՆ-ի կորտերում և գիտի՝ ինչպես պայքարել Էնդի Մարեյի դեմ։
ԱՄՆ-ի Բաց առաջնության պայմանները շատ նման են Ավստրալիայի Բաց առաջնության պայմաններին, իսկ Նովակն Ավստրալիայում փայլուն ելույթներ է ունենում։ Էնդին հիանալի է խաղում քամու պայմաններում, սակայն Նովակը ևս չի զիջում նրան։
Ամեն դեպքում, Մարեյի վերջին հաջողությունները տպավորիչ են։ Հույս ունեմ՝ նա կշարունակի նույն ոգով։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունը շատ հետաքրքիր է լինելու, իսկ Մարեյն ու Ջոկովիչը հրաշալի խաղ են ցուցադրելու»,-ասել է Ֆեդերերն, ում խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Ռոջեր Ֆեդերերն ընթացիկ մրցաշրջանում մրցաշարերի չի մասնակցելու։