29/08/2016 19:19
Ինտերֆաքս. ՌԴ-ն և ԱՄՆ-ը մտադրվել են համակարգված հարվածներ հասցնել Հալեպին
Մոսկվան և Վաշինգտոնը Սիրիայի իրադրության կարգավորման բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսերին Հալեպում համատեղ գործողություն իրականացնելու հնարավորությունը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ժնևում իր աղբյուրին:
«Կողմերը քննարկում են մոտավորապես սեպտեմբերի կեսերից Հալեպում զինյալներին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը», - ասել է ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներին մոտ կանգնած աղբյուրը:
Նա պարզաբանել Է, որ «այդ պահին քաղաքում և դրա շրջակայքում պետք է մնացած լինեն սոսկ այն զինյալները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը եւ դուրս գալ Հալեպից»:
«Քաղաքում մնացած զինյալները կշրջափակվեն և ենթակա կլինեն ոչնչացման», - ընդգծել Է աղբյուրը՝ չճշտելով, թե ենթադրվում Է արդյոք Սիրիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն այդ հարվածները հասցնելուն: