29/08/2016 14:07
Երևանում կալանավորված ՌԴ քաղաքացու գործով նյութերը ներկայացվել են դատարան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացվել Երևանում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով նյութերը:
«Նյութերը ներկայացվել է դատարան: Նիստը նախագահելու է Մնացական Մարտիրոսյանը: Դատական նիստը լինելու է դռնփակ»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: