29/08/2016 19:21
Ռուսաստանից Թուրքիա առաջին չարտերային չվերթը կիրականացվի սեպտեմբերի 2-ին
Ռուսական առաջին չարտերային չվերթը դեպի թուրքական Անթալիա հանգստավայր կիրականացվի սեպտեմբերի 2-ին, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ինտուրիստ» ընկերությունն առաջին ռուսաստանցի զբոսաշրջիկներին կտեղափոխի Turkish Airlines-ի օդանավերով, ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Դեպի Թուրքիա չարտերային չվերթների մոտալուտ վերսկսման մասին հայտնել է նաև TUI ընկերությունը: