29/08/2016 15:17
Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պատրաստվել ՀՀ անկախության 25-ամյակին
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչություններին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական ստեղծել աշխատանքային խումբ և կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում և կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: