29/08/2016 15:54
Եմենում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Եմենի Ադեն քաղաքում մինչև 60 մարդ Է զոհվել ահաբեկչական գործողության հետևանքով, հայտնում է ТАСС-ը հղում անելով է Al Arabiya հեռուստաընկերությանը:
«Ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, որը վարում էր մահապարտ ահաբեկիչը, Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ադենում, զոհվել է մինչև 60 մարդ»,-նշել Է հեռուստաընկերությունը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրների:
Ավելի վաղ նշվում Էր 50 զոհվածների մասին: Անվտանգության ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Եմենի բանակի մի խումբ զինակոչիկների: