29/08/2016 10:44
Իրանը միջուկային օբյեկտի մոտակայքում տեղակայել է С-300 համալիրներ
Իրանին մատակարարված ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջակայքում: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին, հայտնում է Lenta.ru- ն:
Հեռուստատեսությունը ցույց է տվել Ֆորդոյի մոտակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը միշտ պաշտպանության տակ կլինի, և հայտարարել է, որ Իրանի երկինքը «տարածաշրջանում ամենաանվտանգներից մեկն է»:
Կիրակի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձել է խանգարել Թեհրանին С-300-ները ստանալու հարցում, քանի որ չեն ցանկանում ճանաչել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը: