29/08/2016 20:04
Հարավային Կորեայի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստության
Կորեայի Հանրապետության նախագահ Պան Կին Հեն կարգադրել է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության վիճակի: Ինչպես հայտնում է ТАСС-ն՝ այդ մասին նա հայտարարել է Սեուլում իր խորհրդականների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Զինվորականները պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն պատասխան հարված հասցնելու: Մենք պետք է վստահ լինենք, որ Հյուսիսային Կորեայի կողմից սադրանք կատարելու ցանկացած փորձ կհանգեցնի նրա ռեժիմի ինքնաոչնչացման», - ընդգծել Է Պան Կին Հեն:
Նա նաև հրամանատարությանը կոչ է արել՝ «արդյունավետ միջոցներ նախապատրաստել» ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի նկատմամբ:
Անցած շաբաթ Պան Կին Հեն այցելել էր ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում գտնվող հարավկորեական զորամասերից մեկը: Այնտեղ նա Հյուսիսային Կորեայում որոշումների ընդունման համակարգն անվանել էր «իռացիոնալ», նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ «անկանխատեսելի»: Այդ կապակցությամբ Պան Կին Հեն նշել է, որ «Հարավի համար հյուսիսկորեական ռազմական սպառնալիքը ենթադրական չէ»: