29/08/2016 15:58
Կուբան 2 տոննա դեղամիջոց է ուղարկել Դամասկոս
Կուբայից 2 տոննա դեղամիջոցներով մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում, հայտնում է РИА Новости-ն հղում անելով ՍԱՆԱ սիրիական ազգային գործակալությանը:
Հավանան բժշկական պատրաստուկներով բեռը Դամասկոսին է հանձնել Սիրիայի հանդեպ իր արտաքին պարտքի հաշվին:
Դեղամիջոցների մատակարարում սկսելու վերաբերյալ երկու պետությունների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլին:
Առաջիկայում Սիրիա կուղարկվեն համանման բեռով ևս մի քանի ինքնաթիռներ